News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Աշխատավայրում գովեստը ոգեւորում է մեզ հասարակ խնդիրներ լուծելիս, բայց ոչ երբեք բարդ նախագծերի վրա աշխատելիս։ Նման կարծիք են հայտնել Լոնդոնի եւ Գրինվիչի համալսարանների գիտնականները։ Իրենց հետազոտության շրջանակներում գիտնականները 2 շաբաթ խնդրել են աշխատողներին աշխատանքային օրվա վերջում հարցաթերթիկներ լրացնել եւ նշել իրենց կատարած աշխատանքի բնույթն ու դրա դիմաց ակնկալած պարգեւը։

Պարզվել է, որ եթե փորձին մասնակցած աշխատողները հասարակ խնդիրներ կատարելիս միայն բառերով արտահայտված երախտագիտության հույս են ունենում, ապա նրանց ներքին խթանը  ավելի բարձր է լինում։ Հոգեբանները դա բացատրում են այն հանգամանքով, որ կենցաղային առօրյա գործերը աշխատակիցներին բավականաչափ չեն ոգեւորում։ Իսկ երբ աշխատակիցները գիտեն, որ իրենց կատարած բարդ նախագծի համար բառերով շնորհակալություն են հայտնելու, նրանց ներքին մոտիվացիան նվազում է։  Այս կերպ ասած՝ նման դեպքում նրանք ավելի քիչ են հաճույք ստանում կատարած աշխատանքից եւ ավելի քիչ ցանկություն են ունենում անել դա, գրում է «Աշխարհի շուրջը» ամսագիրը։

«Մարդիկ աստիճանաբար հաճախ ոչ թե նյութական պարգեւներ են ստանում, այլ սովորական շնորհակալություն։ Դա լավ է աշխատում հասարակ խնդիրներ կատարելիս։ Իսկ բարդ նախագիծը աշխատակցին դրդում է ավելի տքնաջան եւ կենտրոնացած աշխատանքի, որի համար շնորհակալության տեսքով հայտնած պարգեւը ստեղծում է ավելորդ մոտիվացիայի զգացողություն եւ արգելակում են ներքին եռանդը»,- բացատրում է հոգեբան Ռեբեքա Հյուիթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ