News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը պատրաստ է Սիրիայում ռազմական գործողությունների շրջանակում համագործակցել բոլոր շահագրգիռ երկրների հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ Ռազմական ուժերի Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը:

Կարտապոլովը նշել է, որ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հետաքրքրված է ահաբեկչական սպառնալիքի դեմ տարբեր երկրների գործողությունները կոորդինացնելու հեռանկարով: Նա հիշեցրել է, որ Բաղդադում սկսել է գործել տեղեկատվական կենտրոն: «Բոլորին, ովքեր հետաքրքրված են ահաբեկչական ԻՊ խմբավորման դեմ պայքարով, մենք հրավիրել ենք աշխատելու այնտեղ: Խնդիրներից մեկը գործողությունների կոորդինացումն ու ցանկացած միջադեպի կանխումն է», —գեներալի խոսքը փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: 

Նա նշել  է, որ ռուսական կողմը մյուսներին կոչ է արել «ուրիշներին էլ փոխանցել  Սիրիայի եւ Իրաքի տարածքում ԻՊ խմբավորման օբյեկտների վերաբերյալ ցանկացած տեղեկություն». «Պիտի բացահայտորեն խոստովանենք, որ այսօր մենք նման տեղեկություններ ստանում ենք միայն Իրանի, Իրաքի եւ Սիրիայի մեր գործընկերներից, որոնք աշխատում են այդ կենտրոնում: Բայց ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք երկխոսել բոլոր շահագրգիռ երկրների հետ եւ կողջունենք ցանկացած կառուցողական ներդրում այդ գործում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ