News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 4-ին, ժամը 17.27-ին ահազանգ է ստացվել, որ Արարատ մարզի Արարատ-Սուրենավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի 31 FO 847 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1991 թ. ծնված Մ. Ս.) բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի 04 LU 057 պ/հ ավտոմեքենանին (վարորդ՝ 1964 թ. ծնված Բ. Մ.):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր` 1995 թ. ծնված Մ. Ե. տեղափոխվել է Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել Բ. Մ.-ին, ով հոսպիտալացվել է Արարատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

Տպել
Ամենաշատ