News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Յունիբանկն այսօր հնարավորություն է տալիս հաճախորդներին ինքնուրույն գործարքներ կատարել ժամանակակից տեխնոլոգիաների եւ սարքավորումների միջոցով: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է «Յունիբանկ» ԲԲԸ-ի Վարչության նախագահ Վարդան Աթայանը:

«ՀՀ բանկային համակարգի հետագա զարգացումը հիմնված է գործունեության արդյունավետության եւ աշխատուժի որակի բարձրացման վրա: Այսօր բիզնես գործընթացների օպտիմիզացումը, ավտոմատացումն ու նոր տեխնոլոգիաների լայն կիրառումը բանկի կառավարման ու բանկային սպասարկման գործում անհրաժեշտություն են: Ու առաջին հերթին դա բանկից պահանջում է հենց մեր հաճախորդը»,- ասաց Վարդան Աթայանը:

Նրա խոսքով, հաճախորդների ժամանակակից սպասարկումը եւ գործընթացի ավտոմատացումը հետզհետե բացառում է «ձեռքով» աշխատանքն ու մասնագետի սուբյեկտիվ կարծիքը, ինչը նախընտրելի է եւ՛ հաճախորդի, եւ՛ բանկի համար: Այդ կերպ հաճախորդը ստանում է արագ եւ հարմարավետ սպասարկում, իսկ բանկը բարձրացնում  աշխատանքի արդյունավետությունը եւ կրճատում ծախսերը: Աթայանը նշել է, որ այսօր Յունիբանկը  հնարավորություն է տալիս իր հաճախորդին ոչ միայն բանկային աշխատակցի մոտ սպասարկվել` այցելելով բանկի 45 մասնաճյուղերից մեկը, այլ նաեւ գործարքներ կատարել ինքնուրույն ժամանակակից տեխնոլոգիաների եւ սարքավորումների միջոցով:

«Այժմ հաճախորդների մեծամասնությունը նախընտրում է հենց ինքնուրույն սպասարկումը եւ անգամ պահանջում, որպեսզի բանկն ապահովի նման հնարավորություն բոլոր ուղղություններով: Այսօր հաճախորդը  ցանկանում է իր բանկային գործարքները կատարել իր նախընտրած վայրում եւ իր համար հարմար ժամանակ: Եվ մենք ձգտում ենք ապահովել սպասարկման առավելագույն արագությունը եւ հնարավորինս շատ գործարքներ իրականացնել առանց բանկային աշխատակցի միջամտության», - ասել է Վարդան Աթայանը:   

2013թ.-ից Յունիբանկը գործարկել է սպառողական վարկերի ուսումնասիրման CRM համակարգ, որը վարկի վերաբերյալ հայտի պատասխանը տրամադրում է ավտոմատ կերպով ընդամենը մեկ րոպեում: Համակարգի  միջոցով արդեն մշակվել է 500 000 վարկային հայտ: Բանկն անցել է վարկատեսակների սպասարկման ավտոմատացման հաջորդ փուլին, որի համաձայն CRM-համակարգը կուսումնասիրի բիզնես վարկերի հայտերը եւս:

Յունիբանկն գործարկել է նաեւ վճարային տերմինալներ, որոնց միջոցով հաճախորդներն ինքնուրույն կատարում են վարկերի մարում, հաշվի համալրում եւ կոմունալ վճարումներ: Ընդ որում, որոշ տերմինալներ աշխատում են շուրջօրյա` ապահովելով սպասարկում առանց հանգստյան օրերի, 24 ժամ շարունակ: 

Յունիբանկը ներդրել է նաեւ  Asseco միջազգային խմբի անդամ R-Style Softlab ընկերության տեղեկատվավերլուծական համակարգը, որը մշակվել է RS-DataHouse հարթակի հիման վրա: Մասնավորապես, ստեղծվել է կենտրոնացված շտեմարան եւ ավտոմատացվել են բանկային ռիսկերի կառավարման, բյուջետավորման եւ կառավարչական հաշվետվության ուղղությունները: Տեղեկատվական անվտանգության կառավարման բարձր մակարդակը պահելու համար, բանկն այս տարի  ներդրեց  ISO 27001:2013 միջազգային ստանդարտը:

«Ավտոմատացման եւ բիզնես գործընթացների արդյունավետության բարձրացումն իր հերթին հանգեցնում է աշխատուժի որակի վերանայման անհրաժեշտությանը: Բոլորս էլ գիտենք, որ ժամանակակից աշխարհում որոշ մասնագիտությունների  հանդեպ պահանջարկը փոխվել է: Եվ, եթե նախկինում մենք լինելով խոշոր բանկ` մեծ թվով վարկային մասնագետների կարիք ունեինք, որոնք ուսումնասիրում էին վարկային հայտերն ու փաթեթները, ու դա կարող էր երկար ժամանակ պահանջել եւ բանկից, եւ հաճախորդից, ապա հիմա մեզ մոտ դա կատարում է ավտոմատացված համակարգը: Ուստի, արդեն այդ համակարգը ներդնող եւ սպասարկող ՏՏ ոլորտի մասնագետի պահանջ է առաջանում: Այս իրողությունը տնտեսության ցանկացած ոլորտում է, դա զարգացման եւ մրցունակության հիմնաքարն է: Եվ պետական մակարդակով պետք է կարողականաք կազմակերպել մասնագետների վերապրոֆիլավորման, վերապատրաստման գործընթացը, որպեսզի նրանք պահանջված լինեն:  Պետք է քայլես ժամանակի հետ զուգընթաց, իսկ հնարավորության դեպքում մի փոքր էլ ավելի արագ, որպեսզի ճիշտ կանխատեսես հաճախորդի պահանջմունքները», - ընդգծել է Վարդան Աթայանը: 

Անդրադառնալով Յունիբանկի կողմից  առաջին անգամ Հայաստանում նախնական հրապարակային առաջարկի միջոցով «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում բաժնետոմսերի տեղաբաշխմանը, Վարդան Աթայանը նշեց, որ հանրային, «ժողովրդական» բանկ դառնալը Յունիբանկի զարգացման հաջորդ էտապն է եւ համահունչ է համաշխարհային տնտեսության զարգացմանը:

«Այսօր Յունիբանկն ունի այն  կայուն ֆինանսական վիճակը,  արդյունավետության մակարդակը եւ ճանաչվածությունը, որ կարողանա հետաքրքրություն առաջացնել ներդրողի մոտ: Բանկն արդեն  հասել է զարգացման եւ վստահության այն մակարդակին, որ իր բաժնետոմսերի գինը որոշվի բորսայում` ելնելով դրանք ձեռքբերելու բնակչության պատրաստակամությունից», - հավելել է բանկի նախագահը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Ամենաշատ