News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Եթե ՀԱՊԿ-ն ստիպված լինի որոշում կայացնել Մեծ Կովկասի վերաբերյալ, ՀԱՊԿ-ի անդամ որոշ երկրներ կարող են մի կողմ քաշվել։ Նման կարծիք է հայտնել  ՄՊՄՀԻ-ի Միջազգային հետազոտությունների Ինստիտուտի Եվրաատլանտյան կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Նիկիտինը։

Պատասխանելով կազմակերպության «միատարրության» վերաբերյալ NEWS.am-ի հարցին՝ պրոֆեսորը հիշեցրել է, որ տարածաշրջանային միջազգային կազմակերպությունները շատ մեծ են լինում։ ԵԱՀԿ-ին 56 երկիր է անդամակցում, Աֆրիկյան միությանը՝ 53, սակայն խոշոր կազմակերպություններին հաջողվում է պահպանել քաղաքական ընդհանուր մոտեցումը մի շարք ճգնաժամերի վերաբերյալ։ ՀԱՊԿ-ը որն այսօրվա դրությամբ ընդամենը 6 անդամ ունի, ավելի լավ կարող է հասնել քաղաքական միասնականության։

Նրա խոսքով, միաժամանակ պարզ է, որ եթե խոսում ենք ճգնաժամերին հակազդելու մասին, ապա նման քաղաքականությունը պիտի մշակվի ոչ թե ճգնաժամի պահին, այլ՝ նախապես։ Օրինակ՝ 2010-ին Ղրղզստանում ճգնաժամային դեպքերից հետո ՀԱՊԿ-ն մի շարք քաղաքական եւ վարչական քայլեր է ձեռնարկել արագացնելու համար որեւէ ճգնաժամի վերաբերյալ որոշում ընդունելու գործընթացը եւ համաձայնեցման գործընթացն այնպիսին դարձնելու, որ այն հնարավոր չլինի արգելափակել, եւ այդ առումով նախատեսված են մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան ճգնաժամային իրավիճակի դեպքում հարաբերականորեն արագ մոբիլիզացնել  ՀԱՊԿ-ի անդամ բոլոր հետաքրքրված երկրների ռեսուրսները։

Ալեքսանդր Նիկիտինը միաժամանակ հիշեցրել է, որ դեռեւս ԱՊՀ-ում կիրառվում էր մի սկզբունք, համաձայն որի, երկիրը կարող էր ոչ այնքան դեմ քվեարկել որոշմանը, որքան հայտարարել մասնակցությունից հրաժարվելու մասին՝ այն հիմքով, որ խնդրո առարկա ճգնաժամը իրենից շատ հեռու է։ «Ժամանակին Հայաստանը չմասնակցեց Տաջիկստան զորք մտցնելուն։ Այլ երկրներ համարեցին, որ քաղաքացիական պատերազմն իրենց համար վտանգ է ներկայացնում, իսկ Հայաստանն ու Բելառուսն ասացին, որ դա շատ հեռու է իրենց սահմաններից։ Նույնը կարող է տեղի ունենալ նաեւ հիմա։ Եթե ՀԱՊԿ-ի շրջանակում Մեծ Կովկասի վերաբերյալ որոշում ընդունվի, ՀԱՊԿ-ի անդամ որոշ երկրներ գուցե ջանան մի կողմ քաշվել եւ միջանցքում քաղաքավարի ծխել, մինչ կընդունվի հիմնական որոշումը։ Բնականաբար, խոսքն այն իրավիճակի մասին է, երբ անդամ ոչ մի երկրի կողմից ակտիվ հակազդեցություն չի լինի, եւ այդ առումով փոխհամաձայնության սկզբունքը պահպանվում է։  Սակայն փոխհամաձայնությունը կարող է լինել կոշտ կամ մեղմ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունը ձեռնպահ մնաց, երբ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում քվեարկության էր դրվել Լիբիայում ռազմական գործողություններ իրականացնելու հարցը՝ ասելով, որ չի մասնակցի դրանց, չի ֆինանսավորի, զորք չի ուղարկի, բայց պատրաստ է չմիջամտել եւ նայել, թե արեւմտյան տերություններն ինչպես կանցկացնեն գործողությունները։ Քննադատական որոշ պահեր եղան, դժգոհություն՝ գործողության ընթացքից եւ արդյունքից, բայց միաժամանակ նման սկզբունքը՝ ձեռնպահ մնալ եւ ուրիշներին գործելու հնարավորություն տալ, եւս գործում է միջազգային կազմակերպություններում»,նշել է Ալեքսանդր Նիկիտինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ