News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիան Ադրբեջանին ռազմական գրոհային AgustaWestland-TAI ուղղաթիռներ կտրամադրի։

Ինչպես հաղորդում է haqqin.az- ը, 60 ուղղաթիռի համար Ադրբեջանը կվճարի 3 միլիարդ դոլար։

2007 թվին իտալա-բրիտանական  AgustaWestland ընկերությունը շահել  է թուրքական ATAK (Attack and Tactical Reconnaissance Helicopters) տենդերը՝ AW129 բազայում թուրքական բանակին սպասարկող 51 ուղղաթիռի արտոնագրային արտադրության համար։ Գործարքի արժեքը 2,7 միլիարդ դոլար է։ Համաձայնագիրը նախատեսում էր թողարկվող ուղղաթիռների քանակը մեծացնել մինչեւ 91 միավորի։ Արտադրությամբ զբաղվում է Turkish Aerospace Industries-ը:

AgustaWestland-TAI- երը զինված են թուրքական Aselsan ֆիրմայի սարքավորումներով՝ կապի համակարգ, համակարգիչ, նավիգացիոն սարքեր եւ սենսորներ.  դիտարկման եւ նշան բռնելու ջերմատեսողական AselIFLIR-300T համակարգ, Milder ռադար։ AgustaWestland-TAI-երի վրա նախատեսված է թուրքական Roketsan ընկերության Utmas հրթիռների տեղադրում։

Ուղղաթիռը զինված է երեք 20-միլիմետրանոց հրանոթներով,   «օդ-երկիր» եւ «օդ-օդ» կարգի կառավարվող հրթիռներով եւ 80 միլիմետրանոց հրթիռների չկառավարվող բլոկներով։

Ուղղաթիռի վրա կտեղադրվեն նաեւ  լրացուցիչ զինատեսակներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ