Ճապոնացի բլոգեր Daasuke-ն ուղիղ եթերում պատահաբար հրդեհել է սեփական տունը։ Բլոգերը Minecraft հանրահայտ խաղի օրինակով օնլայն հեռարձակում էր ցուցադրում։ Նման հեռարձակումների առանձնահատկությունն այն է, որ հանդիսատեսը ուղիղ եթերում տեսնում է ոչ միայն խաղում տեղի ունեցող զարգացումները, այլ նաեւ բլոգերին, որը մեկնաբանում է իրադարձությունները։ Հանրությանը զվարճացնելիս բլոգերը որոշել էր պարծենալ իր նոր կրակայրիչով, սակայն մոռացել էր անվտանգության կանոնների մասին։
Տեսահոլովակում երեւում է, թե ինչպես է 40-ամյա բլոգերը այրվող թուղթը անզգուշորեն նետում պլաստիկե տոպրակի մեջ, իսկ հետո փորձում է հրդեհը մարել ստվարաթղթով։ Հետո նա փորձել է ջրով լի տաշտով մարել հրդեհը, սակայն դա նրան չի հաջողվել։
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, վկայակոչելով Kotaku-ի տվյալները, հրդեհից տուժել է ինչպես ինքը բլոգերը, այնպես էլ նրա ընտանիքը։