Ֆրանսիայի հարավում հզոր անձրեւներ են տեղում, որոնք սարսափելի ջրհեղեղ են առաջացրել։ Տեղի բնակիչները խոստովանում են, որ նման հզոր տարերք դեռ երբեք չէին տեսել։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին http://ria.ru/՝ վկայակոչելով AFP-ին, Լազուրե ափին զոհերի թիվը կազմում է 18 մարդ, որոնցից 3- ը անհետ կորած են համարվում։
Ավելի քան 10 հազար տուն առանց էլեկտրականության է մնացել։ Ոստիկաններն անհանգստանում են, որ խանութները թալանչիների թիրախ են դառնում, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
«Բիոտ քաղաքում այնքան ջուր կար, որ հոսանքը քշում էր մեքենաները։ Մենք ստիպված էինք դուրս գալ մեքենաներից, որովհետեւ ջրի պատճառով դուռը բացել չէր լինում»,-խոստովանել են տուժած ֆրանսիացիները։