News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կենտրոնական Բանկը ձեւականորեն փորձում է ինֆլյացիայի նապատակային ցուցանիշներ արձանագրել։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսից պատգամավոր Հրանտ Բագրատյանը  ԿԲ-ի 2014 թվի դրամա-վարկային հաշվետվության քննարկման ընթացքում։

Հիմնական խնդիրն այն է, որ ԿԲ-ն ինֆլյացիան կարգավորում է հիմնականում դրամական զանգվածի հաշվին, հավելել է նա։

«Այսինքն ստացվում է ամբիոնին ես երկու գավաթ ունեմ եւ   21 հազար դրամ։ Նշանակում է՝ ամեն գավաթը 10 500 դրամ արժե։ Հազարը հանում ենք, արժեն 10 000 դրամ։ Բայց այդպես տնտեսություն չեն  կառուցում։ Սրա դիմաց մենք վճարում ենք ցածր տնտեսական աճով եւ ամեն տարի  50-60 հազար հոգու արտագաղթով», - հայտարարել է Բագրատյանը։

Եթե այդ միջոցը գործուն լիներ, մնացածներն էլ կօգտագործեին դա, հավելել է տնտեսագետը։ Համեմատության համար, 2015-ի սեպտեմբերին, Ռուսաստանի վիճակագրության ծառայության տվյալներով, 12 ամսվա ինֆլյացիան   15,7% է կազմել։

«Այսինքն Պուտինը մերոնցից քի՞չ է հասկանում։ Ինչ է, չի՞ կարող   «ավելորդ» փողը վերացնել, որպեսզի իր մոտ էլ ինֆլյացիան իջնի մերի մակարդակին՝    3,6%-ի (12 ամսվա ինֆլյացիան օգոստոսին – ծ.խ.)։ Իսկ ինչո՞ւ նա նման բան չի անում։ Ի՞նչ է, մենք ամենախելացի՞ն ենք։ 

Կրկնում եմ, գների նման զսպումը, առանց որեւէ մեկի հետ խորհրդակցելու, մեծ տհաճություններ է խոստանում մեր տնտեսության համար։ Մենք դեռ հետո ենք գլուխներս բռնելու», - ավելացրել է Բագրատյանը։

Նշենք, որ Հայաստանի ԿԲ վիճակագրության համաձայն, եթե  2014-ի հոկտեմբերին հայկական դրամի առկա զանգվածը   360 միլիարդից մի քիչ ավելի էր կազմում, ապա 2015-ի հունվարին կազմել է գրեթե 300 միլիարդ, իսկ հուլիսին՝ 340-ից մի քիչ ավելի  (այն ժամանակվա փոխարժեքով՝ մոտ 720 միլիոն դոլար – ծ.խ.)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ