News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավանդների տոկոսադրույքների աճի պարագայում 2015 թվականին կվերականգնվեն դրամով ավանդների ծավալները։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը՝ ներկայացնելով 2014թ. դրամավարկային քաղաքականության մասին հաշվետվությունը։

Նրա խոսքով, 2014թ. դեկտեմբերին դրամային ավանդների տոկոսադրույքների միջին ամսական մակարդակը կազմել է 11.9%` սեպտեմբերի համեմատ աճելով 0.2 տոկոսային կետով: Արտարժութային ավանդների միջին ամսական տոկոսադրույքը դեկտեմբերին կազմել է 8.2%՝ սեպտեմբերի համեմատ աճելով 1.3 տոկոսային կետով, իսկ միջին եռամսյակային ցուցանիշը նախորդ եռամսյակի համեմատ աճել է 0.2 տոկոսային կետով և կազմել 7.2%:

Դրամային ավանդների ծավալները եռամսյակի ընթացքում նվազել են 7.4%-ով. նվազման գերակշիռ մասը բաժին է ընկել դրամով ցպահանջ ավանդներին, որոնք նվազել են 11.3%-ով, ժամկետային ավանդների նվազումը կազմել է 4.8%:

Ավանդների տոկոսադրույքների աճի պարագայում 2015 թվականին կվերականգնվեն դրամով ավանդների ծավալները: Արտարժութային ավանդները եռամսյակի ընթացքում աճել են 17.2%-ով՝ պայմանավորված հիմնականում ցպահանջ ավանդների աճով: Եթե բացառենք չորրորդ եռամսյակում փոխարժեքի արժեզրկումը, ապա ավանդների ծավալները մնացել են գրեթե անփոփոխ՝ ցպահանջ ավանդների աճը զուգակցվել է ժամկետային ավանդների նվազմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ