News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսում բնակվող ծագումով իրանահայ լրագրող Լիանա Աղաջանյանը կտեղափոխվի Դեթրոյթ, որտեղ ստացած անվճար տանը կարող է ապրել՝ որքան ցանկանա:

30-ամյա Լիանա Աղաջանյանը Դեթրոյթի «Write A House» (WAH) ծրագրի հաղթողն է դարձել:

էլեն Փիլիգյանը Detroit Free Press-ում գրում է, որ հոկտեմբերի 9-ի երեկոյան Լիանան իր նոր տանը կազմակերպված երեկույթի պատվավոր հյուրը կդառնա: 2012 թվականին ստեղծված WAH հաղորդումն ԱՄՆ-ի գրողներին հնարավորություն է ընձեռում տուն ձեռք բերել՝ այնտեղ 2 տարի ապրելուց հետո:

Լիանա Աղաջանյանը Հայաստանում ծնված ծնողների հետ ԱՄՆ է փոխադրվել 1988 թվականին: Ներկայում նա բնակվում է Լոս Անջելեսում, գրում է մի շարք պարբերականներում, այդ թվում՝ The New York Times-ում, Foreign Policy-ում, The Atlantic-ում: Նա նաեւ Հայաստանի եւ Մերձավոր Արեւելքի մասին հրապարակումներով հանդես եկող Ianyan Magazine-ի խմբագիրն է:

Լիանա Աղաջանյանը մեծ ոգեւորությամբ է սպասում Դեթրոյթում արկածներին, որոնք կսկսվեն 3 ամիս անց: Նա Դեթրոյթ է մեկնելու ընկերոջ հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ