Ամերիկյան American Airlines ավիաընկերության ինքնաթիռի օդաչուն թռիչքի ժամանակ մահացել է։ Այս մասին հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով The Daily Mail-ը։
Հաղորդվում է, որ տղամարդը մահացել է հենց օդանավի ղեկին՝ չնայած նախկին բուժքույր բորտուղեկցորդուհու ջանքերին, որը բուժօգնություն է ցուցաբերել օդաչուին։ Բոսթոն-Ֆենիքս չվերթն իրականացնող ինքնաթիռի օդաչուն թռիչքից առաջ հաղորդել էր, որ մրսել է։
Երկրորդ օդաչուն թռիչքի կեսին դիսպետչերական ծառայություններին հայտնել էր, որ «առաջին օդաչուն անգործունակ է», եւ ինքն է բարեհաջող իջեցրել օդանավը։