News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը Մոլդովայում դադարեցրել է որոշ ներդրումային ծրագրերի ֆինանսավորումը. «երկիրը խրվել է կոռուպցիայի մեջ... հաջողության չի հասել այդ երեւույթի վերացման գործում եւ ավելի ներքեւ է իջել », հայտարարել է Քիշնեւում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավար Ջեյմս Պետիտը։ 

Նա նշել է, որ խոսքը Compact նախագծի մասին է, որը նախաձեռնել է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան։ Compact –ը ԱՄՆ-ի կողմից Մոլդովային տրվող օգնության ամենալայնածավալ ծրագիրն է. փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։  

Այն իր մեջ ներառում է ներդրումային ծրագրեր գյուղատնտեսության եւ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։  «Անցում ավելի առաջատար գյուղատնտեսությանը» ծրագիրը, որի բյուջեն 102 միլիոն դոլար էր, նախատեսում էր տասնմեկ ոռոգման համակարգի վերականգնում. այդ համակարգերը կապահովեին ավելի քան 15 հազար հեկտար հողատարածքի ոռոգումը։ «Ճանապարհների վերականգնում» ծրագրի բյուջեն կազմում էր 133 միլիոն դոլար։ Ավելի վաղ ֆինանսական աջակցություն էր տրամադրվել մոտ 14 միլիոն դոլարի չափով՝ հետբերքահավաքային ենթակառուցվածքների ստեղծման եւ գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման համար։ 

«Ծրագրի հետագա իրականացումը ներկա պայմաններում, երբ երկիրը խրված է կոռուպցիայի մեջ, անհնար է։ Մոլդովան հաջողության չի հասել այդ երեւույթի վերացման գործում, ընդհակառակը՝ ավելի ներքեւ է իջել։ Հույս ունեմ, որ հանրապետության կառավարությունը հաշվի կառնի դա, իսկ մենք կվերականգնենք ֆինանսավորումը », - երկուշաբթի ուշ երեկոյան օրն ասել է Պետիտը՝ ելույթ ունենալով PRO TV Сhisinau հեռուստաալիքի եթերում։

ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության ղեկավարը նաեւ նշել է, որ բողոքի ցույցերը, որոնք սկսվել են սեպտեմբերին եւ շարունակվում են մինչ այժմ, հասարակության հակազդեցությունն են երկրում առկա քաղաքական ճգնաժամին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ