News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Թուրքիան նախկինի պես աջակցելու է Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին Trend  գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը։

Նրա խոսքով՝ Թուրքիան ակնկալում է, որ միջազգային հանրությունը Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում նույնպիսի արձագանք կդրսեւորի, ինչպիսին որ Ուկրաինայի հարցում։ Աքարը իր կարծիքը հիմնավորել է 2015թ. հունիսին ՄԻԵԴ-ի ընդունած որոշմամբ։ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իրավաբանորեն ապացուցել է Հայաստանի դիրքորոշման անիրավացիությունը եւ այն, որ այդ երկիրը ղարաբաղյան  հակամարտության կարգավորման գործում հիմնական խնդիրն է»,- ասել է Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը։

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը 2015թ. հունիսին որոշում էր կայացրել 2 նախադեպային գործերով. Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի եւ Չիրագովն ընդդեմ Հայաստանի։ Երկու հայցն էլ բավարարվել էին։ Ադրբեջանական կողմը ՄԻԵԴ որոշումը յուրովի էր հասկացել՝ այն ներկայացնելով որպես հավանություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ