News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն այսուհետեւ լինելու է Զարուհի Փոստանջյանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Փոստանջյանը հայտնեց, որ ինքը երեկ՝ հոկտեմբերի 5-ին, արդեն համապատասխան դիմում է ներկայացրել Ազգային ժողով:

Նշենք, որ Ռուբիկ Հակոբյանը սեպտեմբերի 17-ին հայտարարել է կուսակցությունը լքելու եւ խմբակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվելու մասին:

Մեր հարցին, թե հոկտեմբերի 5-ին նոր Սահմանադրության նախագծի քվեարկությունից հետո ինչպես է պատկերացնում խմբակցության գործունեությունը, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Ինչպես միշտ»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում հոկտեմբերի 5-ին սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությանը «Ժառանգությունից» դեմ է քվեարկել միայն Զարուհի Փոստանջյանը: Խմբակցության մյուս երեք պատգամավորներից անկուսակցական Թեւան Պողոսյանը եւ ՀՀՇ-ական Ալեքսանդր Արզումանյանը կողմ են քվեարկել, իսկ խմբակցության նախկին ղեկավար Ռուբիկ Հակոբյանը չի քվեարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ