Համացանցում հայտնվել են ԱՄՆ Հարավային Քարոլինայի նահանգի հեղեղված փողոցները պատկերող կադրեր։ Ջուրը հեղեղել է գերեզմանոցներից մեկը՝ հողի տակից դուրս հանելով դագաղները, որոնք լողում են քաղաքի փողոցներով, հաղորդում է ՆՏՎ-ն։
Նշենք, որ, ըստ վերջին տեղեկությունների, Հարավային եւ Հյուսիսային Քարոլինայում զոհվել է 12 մարդ։
Առնվազն 1000 մարդ ստիպված լքել են իրենց տները եւ ժամանակավոր ապաստան գտել կացարաններում։ Անվտանգության նկատառումներով իշխանությունները փակել են ճանապարհները եւ կամուրջները։