News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ Մշտադիտարկման հանձնաժողովը դրական է գնահատում սահմանադրական բարեփոխումների նախագիծը։ Այս մասին հոկտեմբերի 6-ին լրագրողներին հայտնել է ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը։

Նա հիշեցրել է, որ Մշտադիտարկման հանձնաժողովն արդեն առաջին անգամը չէ, որ  ողջունում է սահմանադրական բարեփոխումները։ Ավելի վաղ իրենց հավանությունն էին տվել Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցող Ալան Միլն ու Ակսել Ֆիշերը։ «Սեպտեմբերի 29-ին Հանձնաժողովը համապատասխան  հայտարարություն էր ընդունել եւ այն, կարծում եմ, ամփոփիչ գնահատականն է այն դրական աճի, որին մենք հասել ենք։ Մենք հայտարարել ենք, որ փոփոխությունների ճակատագիրը կախված կլինի միայն համաժողովրդական քվեարկությունից,- ասել է Նաղդալյանը։

Հանձնաժողովի հայտարարության  մեջ նշվում է, որ բարեփոխումները բուռն քննարկումներ են առաջ բերել հայ հասարակության շրջանում։ Քաղաքական համակարգի ընտրողը ՀՀ քաղաքացիներն են լինելու եւ միայն նրանք։ Այդ պատճառով Հանձնաժողովը քաղաքական դաշտի խաղացողներին կոչ է անում հանրաքվեի կազմակերպումը ապահովել բարձր ժողովրդավարական ստանդարտների մակարդակով։

Հիշեցնենք, որ ՀՀ խորհրդարանը հոկտեմբերի 5-ին կողմ էր քվեարկել սահմանադրական փոփոխություններին, որով նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի։ Հանրաքվեն կկայանա դեկտեմբերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևին շրջապատող հանցավոր խմբավորումը...
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
Ամենաշատ