News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նաիրա Զոհրաբյանն արժանի պատասխան է տվել Ադրբեջանի պատվիրակությանը։ Այս մասին հոկտեմբերի 6-ին ՀՀ խորհրդարանում լրագրողներին ասել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Վահան Բաբայանը՝ մեկնաբանելով պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ելույթը։

Զոհրաբյանի  ելույթը ադրբեջանցի պատգամավոր Ռաֆայել Հուսեյնովի՝ «Կրոնի ազատություն եւ համագոյակցությունը ժողովրդավարական հասարակություններում» զեկույցի պատասխանն էր։

«Նաիրա Զոհրաբյանի պատասխանը տպավորեց եվրոպական պատվիրակություններին եւ ճիշտ դասավորեց շեշտադրումները՝ առանց ջղաձգությունների եւ զայրույթի նշույլի»,- նշեց Բաբայանը։

Նշենք, որ Նաիրա Զոհրաբյանն իր հայտարարության մեջ հիշեցրել է Ջուղայի գերեզմանոցում ադրբեջանական զորքերի իրականացրած վանդալիզիմի  մասին։ Ոչ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ոչ Եվրոպական խորհրդարանի, ոչ Եվրոպայի խորհրդի եւ միջազգային հանրության կոշտ արձագանքը չկասեցրեցին ադրբեջանական վանդալիզմը, ինչը դատապարտեց նաեւ Վատիկանը: 2006 թվականին ադրբեջանցի լրագրող Իդրակ Աբասովը այցելեց Ջուղայի գերեզմանոց և գրեց, որ այն «ամբողջովին անհետացել է»: Նույն թվականին Եվրոպական խորհրդարանի անդամներին Ադրբեջանը թույլ չտվեց այցելել Ջուղայի գերեզմանոց։ Նույն կերպ վարվեցին մեր գործընկեր Օ՝ Հարայի հետ՝ թույլ չտալով տեսնել ադրբեջանական վանդալիզմի իրական դեմքը։ 2006 թվականի փետրվարի 16-ին Եվրոպական խորհրդարանն ընդունեց բանաձև՝ դատապարտելով Ջուղայի միջնադարյան գերեզմանոցի ոչնչացումը։ Սակայն համաշխարհային մշակույթի բացառիկ արժեքներն արդեն ոչնչացված էին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ