News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Բելգիայում մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կնոջ կողմից Բելգիայում էլիտար խանութներից մեկը փակելու հանգամանքը։

Թուրքական Nokta պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի կինը՝ Էմինե Էրդողանը ծառայողական 6 մեքենաներով ու թիկնապահների բանակով մտել է Բրյուսելում հայտնի փողոցներից մեկում գտնվող Էլիտար խանութ։

Էմինե Էրդողանը էլիտար խանութում գնումներ է կատարել մոտ 1 ժամ, որի ընթացքում Էրդողանի թիկնապահները փակել են հիշյալ փողոցում գտնվող էլիտար խանութներն այլ հաճախորդների համար։

Այս ամենի տեսագրությունը քաղաքացիներից մեկը ինտերնետ է գցել, որից հետո Բելգիայում մեծ աղմուկ է բարձրացել դեպքի առնչությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ