News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի օրը բորսայում նավթի գները սկսել են աճել, երբ տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերին ԱՄՆ-ը նվազեցրել է նավթի արդյունահանումը, հաղորդում է  Bloomberg գործակալությունը։

Լոնդոնյան ICE Futures  բորսայում նոյեմբերի ֆյուչըրսներն աճել են  1,85 դոլարով (3,76%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 51 դոլարի։

Նոյեմբերի համար WTI-ի ֆյուչըրսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում    (NYMEX) աճել է այս պահի դրությամբ 1,47 դոլարով (3,18%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 47,73 դոլարի։

ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության Էներգետիկ տեղեկատվության վարչության  (EIA) գնահատականով սեպտեմբերին օգոստոսի համեմատ նավթի արդյունահանումը կրճատվել է օրական   120 հազար բարելով։  EIA-ի փորձագետներն ակնկալում են, որ արդյունահանումը կշարունակի նվազել մինչեւ 2016-ի կեսը եւ արդյունահանման տարեկան միջինը կլինի  2015-ին օրական 9,2 միլիոն բարել, իսկ 2016-ին 8,9 միլիոն բարել, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ