News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գրոզնիի քաղաքապետարանը չեչենական ավանդույթի համաձայն հարսանեկան արարողությունների կանոններ է մշակել։ Փաստաթուղթը հրապարակվել է Գրոզնիի քաղաքապետարանի մշակույթի վարչության կայքում։ 

Կարգադրության համաձայն, հարսանիքներում արգելվում է կրակել որեւէ տեսակի զենքից, ներկայանալ անհամապատասխան հագուստով եւ սպիրտային խմիչք օգտագործել, փոխանցում է  Gazeta-ն։

«Խստորեն արգելվում են անպատկառ ռեպլիկներն ու գործողությունները, ինչպես նաեւ տարբեր անպարկեշտ շարժումները (ակրոբատիկ տարրերով), մի ելույթի ընթացքում երկու եւ ավելի զուգընկերուհու հետ պարելը, շրջանի մեջ երկու եւ ավելի զույգի միաժամանակյա հայտնվելը, տարեցներից առաջ ընկնելով առաջին պարին պարելու դուրս գալը», — ասվում է որոշման մեջ։

Ավելին, արգելվում է պարելու թույլտվություն խնդրելը, պարի ընթացքում պարզված ձեռքից ավելի մոտ կանգնելը, իսկ աղջիկներին չի թույլատրվում պարի ընթացքում տղամարդու հետ «մրցելը»։

Հարսի պարն ու տորթ կտրելը եւս արգելված են չեչենական հարսանիքում։ 

Կանոնների խախտման դեպքում ռեստորանի կամ տոնակատարությունների սրահի ադմինիստրացիան պարտավոր է ոստիկանություն զանգել։ Փաստաթուղթը ստորագրվել է սեպտեմբերի վերջին եւ արդեն ուժի մեջ է մտել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ