News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը շահագրգիռ է առավել խորացնելու տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցությունը Եգիպտոսի հետ։ Այդ մասին ասել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հՀոկտեմբերի 6-ին ընդունելով Եգիպտոսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ամր Ալջովեյլիին։

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, թե ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-եգիպտական ավանդական ջերմ բարեկամական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եւ Հայաստանը շահագրգիռ է առավել խորացնելու տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցությունը Եգիպտոսի հետ:

Ամր Ալջովեյլիին, փոխանցելով Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուկրիի ողջույններն ու բարեմաղթանքները, նշեց, որ իր երկիրն արժեւորում է բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ եւ պատրաստակամ է առավել ջանքեր գործադրելու դրանք ամրապնդելու համար։ Նա կարեւորեց եգիպատահայ համայնքի ներդրումն ու դերակատարությունը իր երկրի զարգացման գործում։

Կողմերը հանգամանալից քննարկեցին հայ-եգիպտական համագործակցության զարգացման նպատակով համատեղ ձեռնարկվելիք քայլերը՝ բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը, արտգործնախարարությունների միջեւ պարբերական խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ս.թ. հոկտեմբերի 9-11-ը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ