News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Միկրոբլոգների ծառայությունը թողարկում է Moments («Պահեր») գործառույթը, որը թույլ է տալիս ռեալ աշխարհում հետեւել կարեւոր իրադարձություններին։ 

Նոր գործառույթի օգնությամբ օգտատերերը կկարողանան սոցցանցում ծանոթանալ հանրության ուշադրության կենտրոնում գտնվող իրադարձություններին, հետեւել դրանց զարգացմանը կամ էլ ուսումնասիրել դրանց ընթացքը իրադարձությունների ավարտից  հետո։  Օգտատերը կկարողանա բաժանորդագրվել որեւէ  «պահի», որից հետո իր ժապավենում կտեսնի այդ միջոցառմանը նվիրված թվիթները։ Ավարտվելուց հետո «պահը» կկորի եւ դրա հետ միաժամանակ կանհետանան նաեւ դրան վերաբերող գրությունները, հաղորդում է Gazeta-ն։

«Պահերի» ձեւավորմամբ կզբաղվի Twitter-ի հատուկ թիմը՝ այնպիսի գործընկերների մասնակցությամբ, ինչպիսին են Bleacher Report-ը, Buzzfeed-ը, Entertainment Weekly-ն, Fox News-ը, Getty Images-ը, Mashable-ը, MLB-ը, NASA, New York Times-ը, Vogue եւ Washington Post-ը։  Մոտ ժամանակներս Twitter-ի գործընկերների ցուցակը կընդլայնվի։ Այս պահին ծառայությունը մատչելի է ԱՄՆ-ի տարածքում դեսքթոփային տարբերակի համար, ինչպես նաեւ Android եւ iOS համակարգերի, բայց մոտ ժամանակներս ծառայությունը մատչելի կդառնա նաեւ այլ երկրների օգտատերերի համար։ 

Նոր գործառույթն ավելացել է Twitter-ի համահիմնադիր Ջեկ Դորսիի՝ սոցցանցի նոր ղեկավար նշանակվելուց օրեր անց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Ամենաշատ