News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀԷՑ-ի նոր սեփականատերը կվերացնի բոլոր անորոշությունները, որոնք կային մինչ այս պահը։ Այս մասին հոկտեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

Նրա խոսքով՝ «Տաշիր» ընկերությունների խումբը, ելնելով Հայաստանի շահերից, իր վրա է վերցրել բարդ խնդրի լուծումը։ «Ըստ էության՝ մենք գիտենք, որ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը ծայրահեղ վատ վիճակում է գտնվում ինչպես կառավարման, այնպես էլ տեխնիկական հագեցվածության առումով։ Եվ դա անդրադարձել է էլեկտրաէներգիայի բավական բարձր սակագնի վրա։ Ստեղծված իրավիճակից իհարկե ելք էր պետք, ես կասեի՝ փրկություն։ Այդ ելքը «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից ՀԷՑ-ը գնելն էր»,- ընդգծեց Բոստանջյանը՝ հավելելով, որ դա հայ ազգի համար մեծ նվեր էր։

Տնտեսագետի վստահեցմամբ՝ ժամանակակից հագեցած եւ արդյունավետ գործող ընկերություն ունենալու  համար ներդրումներ են պետք, առնվազն 500 մլն դոլարի չափով։ Հարցին, թե այլ ելք չկար արդյոք, տնտեսագետը պատասխանեց. «Մենք պետք է թույլ տայինք, որ թալանը շարունակվե՞ր»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել  էր, որ Հայաստանի իշխանությունները ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերությանը թույլ են տվել  «Հայաստանի էլեկտրացանցերը» վաճառել  ծագումով հայ ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանին։ Այդ մասին որոշումն ընդունվել է հոկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին՝ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ BV»-ի եւ «Հայաստանի էլեկտրացանցերի» համապատասխանաբար սեպտեմբերի 15-ով եւ 25-ով թվագրված դիմումների հիման վրա։ «Ինտեր ՌԱՕ»-ի եւ «Տաշիր» հոլդինգի միջեւ կնքված պայմանագրի համաձայն, «Հայկական էլեկտրացանցերի» բաժնետոմսերի 100-ը փոխանցվել է  «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությանը, որը գրանցված է Կիպրոսում։ Գործարքի գումարը չի հրապարակվում։ Հայաստանի կառավարության առջեւ որպես գործարքի երաշխավոր հանդես կգա «Կասկադ էլեկտրացանցեր» ռուսական ընկերությունը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Ամենաշատ