News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թռչունների հին նախնիները բավականին վաղուց են սովորել  թռչել՝ առնվազն 125 միլիոն տարի առաջ: Առաջ հետազոտողները վստահ չէին, որ հին թռչունների պարզունակ կառուցվածքը նրանց թույլ էր տալիս օդ բարձրանալ:

Ժամանակակից թռչունների առաջին նախնիները՝ արխեոպթերիքսները, մեր մոլորակի վրա հայտնվել են մոտավորապես 150 մլն տարի առաջ: Դրանք հայտնաբերվել են ժամանակակից Գերմանիայի տարածքում: Արխեոպթերիքսն իր չափերով չէր գերազանցում ագռավին, իսկ մարմնի կառուցվածքով սողուն էր հիշեցնում: Ժամանակակից թռչունների  համեմատ՝ նրանց  թեւերի պարզունակ կառուցվածքի պատճառով գիտնականները կասկածում էին արխեոպթերիքսի թռչելու ունակությանը, հայտնում է Gazeta-ն:

Հետազոտողները ուսումնասիրել են մոտավորապես 125 մլն տարի ապրող հին թռչունի զարմանալիորեն լավ պահպանված թեւը: Աշխատանքի արդյունքում հնէաբանները հանգել են այն եզրակացության, որ չնայած թռչունի կմախքը  տարբերվում է ժամանակակից թռչունի կմախքից, բայցեւայնպես մկանների դիրքն ու ուժը վկայում են թռչելու ունակության մասին: Ընդ որոմ, հետազոտողների կարծիքով, թռչունը դա անում էր նույն ձեւով, ինչ նրա ժամանակակից ազգակիցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ