News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մարդիկ ավելի հակված են վստահել նրանց, ովքեր իշխանության լայն լիազորություններ չունեն: Որքան էլ որ տարօրինակ չթվա, սոցիալական աստիճանավանդակում բարձր դիրք զբաղեցնող մարդը զգալիորեն ավելի քիչ վստահություն է ներշնչում:

Փորձին մասնակցել է ավելի քան 400 մարդ: Գիտնականները վերլուծել են, թե մարդիկ ինչպես են իրենց դրսեւորում գործնական բանակցությունների ժամանակ, այնպիսի իրավիճակներ քննարկելիս,  երբ մի մարդը պետք է մյուսին որեւէ ծառայություն մատուցի, նաեւ պարզել են, թե փորձի մասնակիցները ինչպես են լուծում գումարային միջոցների բաշխման հարցերը, եթե մարդկանց մի մասը բարձր պաշտոններ չի զբաղեցնում ու իշխանական լիազորություններ չունի, իսկ մյուս մասը՝ հակառակը՝ ունակ է զգալի ազդեցություն թողնել որոշումների կայացման գործընթացի վր ա, հայտնում է Gazeta-ն:

Տարօրինակ է, բայց փորձի արդյունքում պարզվել է, որ մարդիկ հակված են ավելի շատ վստահել նրանց, ովքեր իշխանություն չունեն ու ղեկավար պաշտոն չեն զբաղեցնում: Հետազոտության հեղինակները դա այսպես են բացատրում. մարդիկ, որոնք ավելի ցածր դիրք են զբաղեցնում սոցիալական աստիճանավանդակում, ուզում են, որ գործընկերները իրենց վստահեն  ու իրենց համապատասխան ձեւով են դրսեւորում: Իսկ նրանք, ովքեր առանց այդ էլ որոշ լիազորություններ ունեն, այդքան էլ չեն կարեւորում շրջապատի վստահությունը  ու իրենց վարքագծով էլ ավելի են քչացնում այն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ