News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեծ պատիվ է Արցախի վարչապետից  հուշամեդալ ստանալ, որը պարտավորեցնում է ինձ ավելի արդյունավետ աշխատել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Ստեփանակերտում, Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը: Նրան ուղեկցել է ԼՂՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Թովմասյանը:

Վարչապետը ողջունել է Ռ. Էմմիյանին եւ շնորհակալություն հայտնել Արցախի աթլետիկայի բնագավառը եւս ուշադրության ներքո պահելու համար: «Մեզ համար միշտ հաճելի է Ձեզ հյուրընկալել՝ որպես թե՛ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ եւ թե՛ անվանի մարզիկ: Ուրախալի է, որ մեր ֆեդերացիաների միջեւ համագործակցությունը պտուղներ է տալիս, եւ Արցախում եւս զարգանում է սպորտի այդ ուղղությունը»,- նշել է վարչապետը:

Ա. Հարությունյանը ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահին պարգեւատրել է ԱՀ վարչապետի հուշամեդալով՝ ԱՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում ունեցած մեծ ավանդի եւ ցուցաբերած աջակցության համար::

«Շնորհակալ եմ ջերմ ընդունելության եւ բարձր գնահատականի համար: Ուրախալի է տեսնել, որ անձամբ Դուք խրախուսում եք սպորտի զարգացումն Արցախում»,- ասել է Ռոբերտ Էմմիյանը:

Ֆեդերացիայի նախագահը վարչապետին է հանձնել հոկտեմբերի 3-ին Երեւանում տեղի ունեցած կիսամարաթոնի մեդալներից եւ հուշանվերներից՝ հույս հայտնելով, որ Արցախում եւս նմանատիպ զանգվածային միջոցառումներ կկազմակերպվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ