News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Հայաստանի ազգային հավաքականն ընտրության մեծ հնարավորություն չունի: Այդ մասին Նիս քաղաքի «Ալյանս Ռիվյերա» ստադիոնում հոկտեմբերի 8-ին կայանալիք Ֆրանսիա - Հայաստան ընկերական հանդիպման նախախաղային ասուլիսում հայտնեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը։

«Ֆրանսիայի հետ պետք է կարգապահ ֆուտբոլ խաղանք 90 րոպե, եթե այդպես չխաղանք, մեզ կպատժեն: Ես դա ասել եմ նաեւ տղաներին: Հայաստանի ազգային հավաքականն ընտրության մեծ հնարավորություն չունի: Մենք ավելի շատ աշխատել ենք փոփոխել մարտավարությունը: Տղաներին վստահություն ենք ներշնչել, որպեսզի իրենք հավատան իրենց: Ես տեսնում եմ այդ բերքերը, որ տալիս է մեր աշխատանքը: Դանիայի խաղից հետո մենք վստահություն ձեռք բերեցինք: Այդ խաղում կարող էինք նաեւ հաղթել: Շատ կարեւոր է, որ հավատանք այն գործին, որն անում ենք: Ֆրանսիայի հետ երեւանյան խաղից հետո քիչ փոփոխություններ ենք արել»,- նշել է մարզիչը:

Հովսեփյանը պատմել է, թե ազգային հավաքական ֆուտբոլիստներ հրավիրելու հարցը քննարկում են թիմի մարզիչների հետ. «Վերջնական որոշումը ես եմ կայացնում: Ցանկացած ֆուտբոլիստի, որ հրավիրում եմ հավաքական, դժգոհություններ է առաջացնում: Ես դրան ուշադրություն չեմ դարձնում: Մեկը մեկին է հավանում, մյուսը՝ մյուսին: Ես վստահ եմ իմ սկզբունքների ու իմ կարծիքի վրա: Դրա համար բոլոր խոսակցություններին հրավիրվող ֆուտբոլիստների մասին ուշադրություն չեմ դարձնում»,- նշել է Հովսեփյանը:

Մարզիչը նաեւ խոսել է Գեղամ Կադիմյանի մասին. «Նա լավ ֆուբոլիստ է: Այժմ ժամանակ չկա նրան հրավիրելու համար, բայց Գեղամն իր համաձայնությունը տվել է խաղալ ազգային հավաքականում: Նրան կհրավիրենք ընկերական խաղի եւ կտեսնենք, թե ինչ հնարավորություններ ունի ազգային հավաքականում խաղալու համար: Ինչ վերաբերում է այն հարցին, որ ես հիմնականում «Փյունիկի» ֆուտբոլիստներին եմ հրավիրում հավաքական, ասեմ, որ շատ կցանկանայի, այլ թիմերի ֆուտբոլիստներ եւս լինեին: Մարզիչն ընտրում է ուժեղագույներին: Լավ կլիներ, եթե ես գնայի այլ ակումբներում տեսնեի լավ ֆուտբոլիստների, բայց այնտեղ հիմնականում լեգեոնականներ են: Եթե նայեք աղյուսակին, ապա ամենաշատ խփած ու քիչ բաց թողած գոլերն ունի հենց «Փյունիկը»: Դա արդեն խոսում է «Փյունիկի» մակարդակի մասին:

Ռումյան Հովսեփյանի մասին կասեմ, որ նա շատ լավ ֆուտբոլիստ է, բայց ինձ հենակետային դիրքում պետք է այլ խաղացող, որը կարող է ավելի շատ պաշտպանվել եւ քանդել մրցակցի գրոհները, քան գրոհել: Ցավոք, հիմա Ռումյանն այդ խնդիրները չի կարող լուծել: Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստները, որոնց հրավիրել եմ, նրանք կարող են լուծել իմ պահանջները, իսկ եթե ոչ, ապա Ռումյանին եւ մյուսներին հնարավորություն կտրվի առաջիկայում: Բայց այս պահի համար կարծում եմ, որ թիմին անրաժեշտ են այն ֆուտբոլիստները, ում հրավիրել եմ»,- ասել է Հովսեփյանը:

Հարցին, թե ցանկանում է շարունակել գլխավորել հավաքականը, մարզիչը պատասխանել է. «Ես չեմ ցանկանա ինձ գնահատական տալ: Դա կտա ֆեդերացիայի նախագահը: Ես միայն անում եմ այն, ինչը կարող է օգնել ազգային հավաքականին: Եթե ես հիմա իմ աշխատանքի գնահատականը տամ, դա սխալ կընդունվի: Քիչ ժամանակ է մնացել: Շուտով պարզ կլինի իմ աշխատանքի գնահատականը ֆեդերացիայի կողմից»,- ամփոփել է մարզիչը:

Վերա Մարտիրոսյան՝ Նիսից

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ