News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին եւ նրա ամերիկացի գործընկեր Բարաք Օբամային վիրավորել են ուկրաինական News One հեռուստաալիքի եթերում։ Միջադեպը տեղի է ունեցել «Էխո Ուկրաինի» հաղորդման ժամանակ։

Հաղորդավար Մատվեյ Գանապոլսկին հեռուստադիտողներին խնդրել է պատասխանել հարցին, թե ինչ են նրանք մտածում Սիրիայում Ռուսաստանի գործողությունների մասին։ Առաջինը զանգահարած հեռուստադիտողը բավական սուր կարծիք է հայտնել։

«Պուտինի ֆոնին Պորոշենկոն եւ Օբաման, ներեցեք ինձ, կեղտի 2 մեծ կտոր են»,- ասել է կինը։

Հաղորդավարը խնդրել է չվիրավորել Ամերիկայի եւ Ուկրաինայի նախագահներին, ինչին կինը պատասխանել է, որ ինքը միայն արձանագրում է փաստը, հայտնում է «Զվեզդա»-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ