News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Յակուտյան կենսաբաններն ու գենետիկները Յանա գետի ստորին հատվածում իրականացված արշավի ընթացքում հայտնաբերել են մամոնտի մաշկ եւ այլ մնացորդներ, որոնք հնարավոր է օգտագործել փղի եւ մամոնտի «հիբրիդ» ստեղծելու ուղղությամբ իրականացվող փորձարկումներում, հաղորդում է Հյուսիս-արեշչեւյան դաշնային համալսարանի մամուլի ծառայությունը

 «Հյուսիսային Օյկումենա» անունը ստացած արշավը կազմակերպվել էր այս տարվա օգոստոսին ռուսական աշխարհագրական ընկերակցության աջակցությամբ։ Դրան մասնակցում են հնէաբաններ, կենսաբաններ եւ գենետիկայի մասնագետներ Յակուտսկում Մամոնտի թանգարանի տնօրեն Սեմյոն Գրիգորեւի ղեկավարությամբ։ 

«Լյախովյան կղզիները մամոնտային մայրցամաքի կենտրոնն են համարվում։ Այստեղ մամոնտների մնացորդների աշխարհում ամենամեծ կենտրոնացումն է արձանագրվել, դրա համար էլ մենք հենց այս շրջանն ենք ընտրել կետային հետազոտությունների անցկացման համար», - ասել է Գրիգորեւը, որի խոսքերն է փոխանցել «ՌԻԱ Նովոստին»։  

Այդ կղզիախմբի վրա մեկ ամիս տեւած պեղումների ընթացքում գիտնականներին հաջողվել է մամոնտի վեց մարմին գտնել, այդ թվում նաեւ՝ մաշկի բացառիկ նմուշ, որը կարող է ելակետային նյութ դառնալ մամոնտների ԴՆԹ-ն փղերի՝ գենետիկ նյութից մաքրված բջիջների վրա պատվաստելու փորձարկումների համար, որոնք կիրականացվեն  փոխպատվաստման փորձարկումների համար՝  «Մամոնտի վերածնունդը» ծրագրի շրջանակում, կորեացի գիտնականների հետ համատեղ։ 

Սիբիրի մեգաֆաունայի «այցեքարտ» համարվող մամոնտի կլոնավորման հնարավոր հիմքեր հայտնաբերելուց բացի, ռուս հնէաբաններին հաջողվել է նաեւ հայտնաբերել զարմանալի գաճաճ մամոնտի մնացորդներ, որի բարձրությունը չէր գերազանցում երկու մետրը։ Այժմ յակուտյան հնէաբանները, Գրիգորեւի խոսքով, փորձում են հասկանալ՝ այդ առանձնյակը անոմալիա է, թե այդ կենդանիների առանձնահատուկ պոպուլյացիայի ներկայացուցիչ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ