News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսրայելական կառավարության ղեկավար Բենյամին Նեթանյահուն նախարարներին եւ խորհրդարանի անդամներին արգելել է Տաճարի լեռ բարձրանալ՝ պաղեստինյան նոր բողոքների համար պատրվակ չստեղծելու համար, հինգշաբթի օրը հաղորդել են տեղի հեռուստաալիքները։ 

Հրեաների, հատկապես՝ աջակողմյան հայացքներ ունեցող քաղաքական գործիչների հաճախացած այցելություններն այնտեղ պաղեստինցիների կողմից դիտարկվում են որպես իսլամի իր նշանակությամբ երրորդ սրբավայրի կարգավիճակը վերանայելու՝ Իսրայելի ձգտում։ Երուսաղեմում ոստիկանության հետ հատուկենտ բախումները քաղաքի արաբական ծայրամասերում վերաճել են զանգվածային անկարգությունների եւ ընդգրկում են Հորդանան գետի Արեւմտյան ափի շատ շրջաններ։  

«Նեթանյահուն ոստիկանությանը կարգադրել է թույլ չտալ, որ նախարարներն ու խորհրդարանի անդամները բարձրանան Երուսաղեմի Տաճարի լեռ. Այդ եղանակով նա փորձում է մեղմել հուզումների ալիքը, որը հեղեղել է Իսրայելը։ Նա նման միջոց է ձեռք առել չորեքշաբթի երեկոյան ռազմաքաղաքական կաբինետի անդամների հետ խորհրդակցությունից հետո. Վերջիններս նման խորհուրդ էին տվել՝ խուսափելու համար վտանգավոր սադրանքներից, որոնք կարող էին պայթեցնել «վառոդի տակառը», - հաղորդել է i24 հեռուստաալիքը։

Իսրայելի իշխանությունները բազմիցս հավաստիացրել են, որ Տաճարի լեռան կարգավիճակը, որտեղ այժմ այցելուներին արգելված է մահմեդական կրոնական ծեսեր կատարել, վերանայման ենթակա չէ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ 

Երկրորդ հեռուստաալիքի տվյալների համաձայն, սրբավայր այցելելու արգելքը նախապես վերաբերում էր միայն քաղաքագետ հրեաներին, սակայն աջակողմյան ճամբարի գործընկերների քննադատության ազդեցությամբ Նեթանյահուն այդ արգելքը տարածել է նաեւ Կնեսետի արաբ պատգամավորների վրա։ Վերջիններս հրաժարվում են ենթարկվել եւ պատրաստվում են ուրբաթ օրը քննադատության ալիքի ազդեցությամբ ուղեւորվել դեպի Տաճարի լեռ ավանդական աղոթքին մասնակցելու, հաղորդել է հեռուստաալիքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ