News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Իսլամական պետության» գրոհայինների դիրքերի ուղղությամբ Կասպից ծովից Ռուսաստանի հրթիռակոծությունները նոր զենքի ցուցադրություն են: Այս մասին հոկտեմբերի 8-ին մամուլի ասուլիսում հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ շեշտելով, որ պարզապես օդային գործողություններով Սիրիայում հնարավոր չէ լուրջ արդյունքների հասնել:

Բացի դրանից, շարունակեց քաղաքագետը, դուրս գալով հետխորհրդային տարածքի սահմաններից՝ Ռուսաստանը ցույց է տալիս, որ կարող է դերակատարում ունենալ նաեւ տարածաշրջանի սահմաններից դուրս:

«Փաստորեն, պարոն Պուտինը դրանով ասում է՝ մենք պարզապես տարածաշրջանային տիրություն չենք»,- շեշտեց Իսկանդարյանը: Նրա խոսքով, սիրիական պատերազմում հաղթելը չափազանց դժվար խնդիր է ցանկացած պետության համար: Քաղաքագետի տեսակետից, Ռուսաստանի քայլերն ուղղված են՝ Ուկրաինայից ոշադրությունը մի քիչ շեղելուն, Դոնբասում եւ հետխորհրդային տարածքի ներսում Ռուսաստանի ակտիվության կենտրոնը տեղափոխելուն:

«Այս պատերազմը հնարավոր կինի հաղթել թե ոչ, կամ ինչպիսին կլինի արդյունքը 2-3 տարի հետո՝ մեկ հարց է, մեկ այլ հարց է Ուկրաինայի ու պատժամիջոցների հարցում Ռուսաստանի դիրքերը հետ նվաճելը: Դա կարելի է անել հենց հիմա»,- նկատեց Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հավելելով, որ Հայաստանը, գտնվելով այս տարածաշրջանում, կարող է օգտվել ստեղծված բարդագույն ու հետաքրքիր իրավիճակից:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի կասպյան նավատորմի չորս հրթիռակիր նավերը Սիրիայի 11 նշանակետերի վրա ծովային կայանման «Կալիբր» տեսակի 26 թեւավոր հրթիռ են արձակել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ