News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Էջմիածին քաղաքում մասնակցել է քաղաքի տոնի՝ Էջմիածնի 2700-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումներին. Հանրապետության նախագահն այցելել է Ս. Հռիփսիմե եկեղեցու հարեւանությամբ գտնվող Վազգեն Սարգսյանի անվան հրապարակ, որտեղ ներկա է գտնվել Վ.Սարգսյանի հուշարձանի բացման արարողությանը, ծաղկեփունջ դրել Սպարապետի հուշարձանին (ֆոտոռեպորտաժ):

Սերժ Սարգսյանն այնուհետեւ այցելել է քաղաքի սպորտային համալիրի շինհրապարակ, մասնակցել համալիրի հիմնարկեքի արարողությանը, որից հետո ծանոթացել է մարզադպրոցի կառուցման եւ տարածքի բարեկարգման նախագծերին:

Էջմիածնի 2700-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ քաղաքի նոր վերանորոգված Ե. Թադեւոսյանի անվան գեղարվեստի դպրոց: Նախագահը ծանոթացել է իրականացված աշխատանքներին եւ դրա արդյունքում ուսումնական հաստատությունում 300 աշակերտի համար ստեղծված պայմաններին: Հանրապետության նախագահն այնուհետեւ հարգանքի տուրք է մատուցել արցախյան ազատամարտի հերոսների հիշատակին, ծաղիկներ դրել հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքապետարանի նիստերի դահլիճում քաղաքի բնակիչների, բազմաթիվ հյուրերի, Էջմիածնի պատվավոր քաղաքացիների հետ միասին մասնակցել է Էջմիածնի 2700-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ