News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ռուս-թուրքական հարաբերությունները փչանում են Սիրիայի պատճառով եւ ոչ միայն։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքով, Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններում խնդիրը սահմանների խախտումը չէ։ «Դիտարկվող հակազդեցությունների պատճառը շատ բարդ է. սիրիական հարցում Ռուսաստանը եւ Թուրքիան մրցակիցներ են։ Բայց Թուրքիայի համար ամեն ինչ շատ իրավիճակային է։ Թե որքան կայուն կլինի ռուս-թուրքական հարաբերությունների վատացումը, չգիտեմ», - նշել է Իսկանդարյանը։

Ռուսական հրթիռը, հավելել է քաղաքագետը, թռել է եւ Իրանի վրայով, եւ Իրաքի, բայց Իրանն ու Իրաքը չեն վրդովվել։ «Սա Թուրքիայի հակազդեցությունն է նախընտրական արշավի ֆոնին», - ասել է Ալեքսանդր Իսկանդարյանը՝ նշելով, որ դատելով ըստ ամենայնի, Սիրիայում ցամաքային գործողություն կիրականացվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ