News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի 2797–ամյակի կապակցությամբ Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստին այսօր` հոկտեմբերի 8–ին, Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց մի շարք սպորտի եւ արվեստի գործիչների:

Երևանի քաղաքապետարանի ավագանու 60 անդամ միաձայն կողմ քվեարկեց կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանին, պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու որոշումներին։

Ավելի վաղ տեղեկացել էինք, որ Երեւանի քաղաքապետարանի ավագանին այսօր նաև  հավանություն է տվել մշակութային չորս գործիչների Երեւանում բնակարաններ նվիրաբերելու որոշմանը։

Ավագանու անդամների մեծ մասի կողմ քվեարկությամբ որոշվեց բնակարաններ նվիրել դերասանուհի Զառա Արամյանին, երգիչ-երգահան Դավիթ Ամալյանին, գրող Վահրամ Սահակյանին և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Բերջ Քարազյանին: Դեմ քվեարկեցին միայն «Բարեւ Երեւան» խմբակցության մի քանի անդամներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ