News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Էրեբունի-Երեւան-2797» տոնակատարությունների համար շատ փոքր գումար է ծախսվում: NEWS.am-ի թղթակցի նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով հասարակության պահանջին, որ տոնի համար հատկացված գումարը տրամադրեն սահմանամերձ գյուղերին:

«Երեւանի քաղաքապետարանն ամբողջ տարին սահմանամերձ գյուղերի բնակիչներին նվերներ է անում, հազարավոր զինծառայողների ծնողներին աջակցում՝ զորամաս այցելելու համար: Այնպես որ ամեն ինչ իր տեղն ու ժամանակն ունի: Երեւան քաղաքը մշտապես սահմանամերձ շրջանների բնակիչների կողքին է: Սակայն չի կարելի Երեւանի տոնը վերածել շոուի եւ այնտեղ որոնել խնդիրներ: Երեւանի տոնին հատկացված գումարը շատ փոքր է, եւ երեւանցիների գումարն է, որ ծախսվում է տոնի վրա»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանը 130 մլն դրամ է հատկացրել տոնակատարությունների համար, եւս 30 մլն դրամ էլ տրամադրել են բարերարները: 

Հիշեցնենք, որ նախաձեռնություն էր ստեղծվել, որը պահանջում էր տոնակատարությունների բյուջեն տրամադրել սահմանամերձ գյուղերին։ Սակայն քաղաքապետարանը հրաժարվել էր չեղյալ հայտարարել միջոցառումները։

Տպել
Ամենաշատ