News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Էրեբունի-Երեւան-2797» տոնակատարությունների համար Երեւանի ավագանին հատկացրել է 130 մլն դրամ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը՝ նշելով, որ շուրջ 30 մլն դրամ էլ նվիրաբերել են տարբեր անձինք։

«Երեւանի քաղաքապետարանն իր բյուջեն պետք է ծախսի բացառապես քաղաքի վրա։ Ինչ վերաբերում է գործարարներին, որոնք նվիրատվություններ են անում քաղաքի տոնի համար, մեր լիազորության սահմաններից դուրս է այդ գումարն այլ նպատակով ծախսելը»,- ասաց Արամ Սուքիասյանը՝ անդրադառնալով նախաձեռնությանը, որն առաջարկում է գումարն ուղղել սահմանամերձ գյուղերին։

Նրա խոսքով՝ քննարկվել է առաջարկը, որը միջոցառումները չեղարկվեն, սակայն Երեւանը պետք է իր տոնը հպարտությամբ նշի։

Հիշեցնենք, որ օրեր առաջ նախաձեռնություն էր ստեղծվել, որը պահանջում էր տոնակատարությունների բյուջեն տրամադրել սահմանամերձ գյուղերին։ Սակայն քաղաքապետարանը հրաժարվել էր չեղյալ հայտարարել միջոցառումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ