News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Առնվազն 35 տոննա նավթ է լցվել Հյուսիսային ծով այսօր առավոտյան «Ստատֆյորդ» նավթի հանքում տեղի ունեցած միջադեպի արդյունքում, որի օպերատորը նորվեգական Statoil ASA նավթագազային կոնցեռնն է: Այս մասին ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:

Դրա համաձայն, ջրի մեջ նավթի հոսքը նկատել են տեղական ժամանակով առավոտյան 08:30-ին, նավթը Hilda Knutsen բեռնանավ փոխադրելիս: Բեռնումն անմիջապես դադարեցրել են, խողովակները՝ փակել:

Ըստ ՏԱՍՍ-ի, Statoil-ում նշել են, որ միջադեպի պատճառ է դարձել նավթամուղ փողրակի խոտանը: Իրադրության զարգացմանը հետեւում են հերթապահ նավն ու փրկարար ինքնաթիռը: Իշխանությունները տեղեկացվել են միջադեպի մասին:

Նորվեգական հնագույն Statfjord նավթագազային հանքը բացահայտել են 1974 թվականին, իսկ արդյունահանումն այստեղ սկսվել է 1979-ին: Ներկայում այստեղ օրական 20-25 հազար բարել նավթ է արդյունահանվում: Նախկին նավթի արտահոսք տեղի է ունեցել նաեւ 2007 եւ 2008 թվականներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ