Ամստերդամ-Փարիզ ճեպընթացի հրաձիգին վնասազերծած երեք ամերիկացիներից մեկին՝ Սթենսեր Սթոունին, կալիֆորնիական Սակրամենտո քաղաքում դանակով հարձակման ժամանակ ծանր վնասվածքներ են հասցրել: Նախնական տեղեկություններով, Սթոունը ողջ է, նրա վիճակը կայուն է գնահատվում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելովվ NBC News-ին:
Ոստիկանությունը հաղորդել է, որ Սթոունը ժամանակ է անցկացրել ընկերների հետ, սակայն կեսգիշերին մոտ քաղաքի՝ բարերով հայտնի շրջանում հարձակման է ենթարկվել: Սակրամենտոյի ոստիկանության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ դեպքը կապված չէ Ամստերդամ-Փարիզ գնացքում Սթոունի գործողությունների հետ:
Հիշեցնենք, որ Ամստերդամից Փարիզ ընթացող Thalys ճեպընթացի ուղեւորները՝ ամերիկացի զինվորականներ Ալեք Սկարլատոսն ու Սփենսեր Սթոունը, ԱՄՆ-ից ուսանող Էնթոնի Սեդլերը, բրիտանացի Քրիս Նորմանը, ինչպես նաեւ Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Մարկ Մուղալյանը համատեղ ուժերով կարողացել էին զինաթափել եւ կալանել 26-ամյա մարոկկացուն, որը մինչ այդ հասցրել էր 3 մարդու վիրավորել:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը բոլորին պարգեւատրել է ֆրանսիական բարձրագույն պարգեւով՝ Պատվո Լեգեոնի շքանշանով: