Ամերիկյան Լուիզիանա նահանգում հոկտեմբերի 8-ին գազի պայթյուն է որոտացել:
Գազատարի պայթյունը տեղի է ունեցել Գիբսոն քաղաքի էլեկտրակայանում: Արդյունքում 1 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդել է WDSU News հեռուստաալիքը:
Իշխանությունները տեղի բնակիչներին տեղեկացրել են պայթյունի մասին եւ խորհուրդ տվել լքել էլեկտրակայանի մերձակա շրջանը կամ ժամանակավորապես դուրս չգալ տներից:
Դեպքի վայրում փրկարարներ են աշխատում: Պայթյունի պատճառը դեռեւս հայտնի չէ: