News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ամերիկացի լուսանկարիչ Ռոբերտ Մեփլթորփի «Պոլիեսթերե կոստյումով տղամարդը» լուսանկարը աճուրդի ժամանակ վաճառվել է 478 հազար դոլարով։ Այս մասին հայտնել է Sotheby's աճուրդի տան ներկայացուցիչը։

Անցյալ դարի ամենահայտնի լուսանկարներից մեկի նախնական գինը կազմել է 250-350 հազար դոլար։ «Այն ժամանակ, երբ արվել է այս լուսանկարը՝ 1980թ., այն իրոք ավանգարդային էր, սակայն այսօր նույնպես չի կորցրել իր արդիականությունը»,- ասել է Sotheby's-ի ներկայացուցիչ Քրիստոֆեր Մահոունին։ Լուսանկարում պատկերված է սեւամորթ մի տղամարդ՝ Մեփլթորփի սիրեցյալը։ Մարդու գլուխը չի երեւում, առաջին պլանում նրա առնանդամն է, գրում է ՏԱՍՍ-ը։

Մահոունիի տվյալներով՝ լուսանկարչական աճուրդի մի քանի օրվա վաճառքի ընդհանուր ծավալները կազմել են 3.3 մլն դոլար։ «Պոլիեսթերե կոստյումով տղամարդը» դարձել է այս սեզոնի ամենաթանկ լոտը եւ Մեփլթորփի երկրորդ ամենաթանկ լուսանկարը։ Այս սեւ-սպիտակ լուսանկարը վերջին անգամ վաճառքի էր հանվել 23 տարի առաջ եւ վաճառվել էր 9.9 հազար դոլարով։

Ռոբերտ Մեփլթորփը հռչակ էր ձեռք բերել իր էրոտիկ լուսանկարների շնորհիվ։ Նա մահացել է 42 տարեկանում՝ 1989թ. ՁԻԱՀ-ից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ