News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կառավարությունը պարբերաբար տեղեկություններ է ստանում այն մասին, որ Մերձավոր Արեւելքից ժամանած փախստականների շրջանում կարող են իսլամիստ արմատականներ լինել։ Այս մասին հայտնել է Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզիերը գերմանական Funke մեդիախմբի թերթերում հրապարակված հարցազրույցում։

«Օտարերկրյա հատուկ ծառայությունները տեղեկություններ են տրամադրել, որ փախստականների շարքերում ահաբեկիչներ կան։ Մենք լուրջ ենք վերաբերվում այդ տեղեկություններին եւ ստուգում ենք դրանք։  Մինչ այս պահը դրանք չեն հաստատվել»,- ասել է նախարարը։

Մեզիերի խոսքով՝ տեղի պետական անվտանգության մարմինները լուրջ աշխատանք են տանում, որի շնորհիվ Գերմանիայում վերջին տարիներին լուրջ ահաբեկչություններ չեն եղել։ «Ոչ ոք չի կարող լիովին բացառել, որ ինչ-որ պահի հակառակը չի կատարվի»,- ասել է նախարարը, գրում է ՏԱՍՍ-ը։
Նախարարը նաեւ անհանգստություն է հայտնել Գերմանիայում փախստականների նկատմամբ բռնության աճի կապակցությամբ։ «Այս տարի ընդհանուր առմամբ գրանցվել է փախստականների ապաստանների վրա հարձակվելու 490 դեպք։ Անցյալ դարի այդ թիվը 200 էր»,- ասել է Մեզիերը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ