News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պատգամավոր Էլինար Վարդանյանին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հեռացնելու որոշում կայացնելու պատճառը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ նրա դիրքորոշումը չէր: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, խորհրդարանական ճեպազրույցներում հայտնել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

Նրա խոսքով, Երեւանի Կենտրոն շրջանի՝ կուսակցության տարածքային մարմինը նման որոշում է կայացրել, Վարդանյանի պասիվության պատճառով, քանի որ նա չէր մասնակցում կուսակցական աշխատանքներին: Բացի դրանից Վարդանյանը խախտել էր խորհրդարանական խմբակցությունում հարաբերությունների էթիկան ՝ Հայաստանից մեկնելով կարեւորագույն քվեարկությունից մի քանի օր առաջ ու այդ մասին չտեղեկացնելով ոչ ղեկավարությանը, ոչ քարտուղարին, հավելել է Էնֆիաջյանը:

«Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ. մի բան է եթե մեր խմբակցության պատգամավորը գալիս է ու քվեարկում է ոչ այնպես,, ինչպես խմբակցությունն է որոշել, օրինակ Տիգրան Ուրիխանյանի նման: Մեկ այլ բան է, երբ Վարդանյանը, որը սոցցանցերում ու մամուլում բավականին ակտիվ է, չգիտես ինչու որպես պատգամավոր իր դիրքորոշումը չի հայտնում»,- ասել է Էնֆիաջյանը:

Նշենք, որ հոկտեմբերի 5-ին սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քվեարկությանը Էլինար Վարդանյանը ներկա չէր: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ դեմ է դրանց (մինչդեռ խմբակցությունը «կողմ» էր արտահայտվել):

Էլինար Վարդանյանին ԲՀԿ-ից հեռացնելու որոշումն ուղարկվել է ԲՀԿ քաղխորհուրդ, որի հաստատումից հետո միայն նա կհամարվի հեռացված:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ