News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը Եվրամիության հետ համագործակցության զարգացման իրավական նոր բազայի նախապատրաստության գործընթացում կարող է հույս դնել Ֆրանսիայի աջակցության վրա։ Այս մասին Երեւանում հոկտեմբերի 9-ին՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ, հայտնել է Ֆրանսիայի՝ եվրոպական հարցերով պետնախարար Արլեմ Դեզիրը։

Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի ընդունելության համար շնորհակալություն հայտնելով իր հայ գործընկերոջը՝ Արլեմ Դեզիրը նշել է, որ դա միջազգային մասշտաբի կարեւոր իրադարձություն է։ Դրա հետ մեկտեղ այն հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունները քննարկելու հնարավորություն է։ Երեւան կատարած այցի շրջանակներում Արլեմ Դեզիրը արդեն հանդիպել է փոխվարչապետի հետ, իսկ վաղը նրան կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հյուրի գնահատմամբ՝ երկու երկրների հարաբերությունները բացառիկ բնույթ են կրում, ինչի մասին են վկայում երկու երկրների նախագահների հաճախակի հանդիպումները։

Օրակարգի կարեւոր մաս է Հայաստանի եւ ԵՄ-ի համագործակցությունը։ Այդ ենթատեքստում Արլեմ Դեզիրը նշել է, որ եկող շաբաթ Լյուքսեմբուրգում կհաստատվի Հայաստանի հետ բանակցություններ սկսելու մանդատը, որից հետո կսկսվի նոր իրավական բազայի նախապատրաստումը։ Այս կապակցությամբ Դեզիրն ընդգծել է, որ ֆրանսիական կողմը ըմբռնումով է մոտենում Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու որոշմանը։ «Հայաստանը կարող է ակնկալել Ֆրանսիայի աջակցությունը»,- վստահեցրել է Արլեմ Դեզիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ