News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ԱՄՆ Վաշինգթոն քաղաքի ոստիկանությունը կալանավորել է կնոջը, որը մետրոպոլիտենի կայարանի երկաթգծերի վրա յոգայով էր զբաղվում։ Միջադեպը տեղի էր ունեցել անցյալ տարվա դեկտեմբերին, սակայն այդ մասին պաշտոնապես հայտնել են հիմա՝ այն  բանից հետո, երբ կնոջը մեղադրանք է առաջադրվել, գրում է The Telegraph-ը։

Հրապարակվել են նաեւ իրեղեն ապացույցները։ Մասնավորապես մետրոյի ղեկավարությունը հրապարակել է կայարանի տեսախցիկների արձանագրած տեսագրությունը։ Դրանում երեւում է, թե ինչպես են երկու հոգի՝ մի կին եւ մի տղամարդ, իջնում West Falls Church մետրոյի կայարանի գծերի վրա։ Հայտնվելով այնտեղ՝ կինը սկսում է յոգայի տարբեր դիրքեր ընդունել, իսկ տղամարդը այդ ընթացքում լուսանկարում է կնոջը, փոխանցում է NEWSru-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ