News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի Դավթաշեն վարչական շրջանում բացվել է Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան։

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, թե բացմանը մասնակցել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ֆրանսիայի Անտոնի քաղաքի քաղաքապետ Ժան-Իվ Սենանը, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը։

Կոթողը տեղադրվել է վարչական շրջանում գտնվող Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի հարեւանությամբ, որի հարակից 520 քմ զբաղեցնող տարածքը, Երեւանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով, ամբողջությամբ բարեկարգվել ու հարմարեցվել է նաեւ որպես հանգստի գոտի: Հուշարձանի բացման պատիվը վերապահվել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին եւ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին:

Տպել
Ամենաշատ