News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում հոկտեմբերի 10-ին սկսվում է Հորդանանի մշակութային շաբաթը։ Այդ մասին News.am-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հորդանանի մշակույթի նախարար Լանա Մահմեգը։

Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանն ու Հորդանանը համաձայնագիր են ստորագրել մշակութային հարաբերությունների զարգացման վերաբերյալ։

«Մենք Հայաստան էինք եկել 2 ամիս առաջ, հանգամանալից զրուցեցինք մշակույթի նախարարի հետ եւ քննարկեցինք ձեր երկրում Հորդանանի Մշակույթի շաբաթ անցկացնելու գաղափարը։  Մենք շատ հետաքրքրված ենք մեր երկրների միջեւ հարաբերությունների ակտիվացմամբ, որովհետեւ մեզ մոտ շատ հորդանանյան հայեր կան։ Մենք շատ տպավորված ենք ձեր մշակույթով, գեղեցիկ բնությամբ, գեղեցիկ մարդկանցով», - նշել է Մահմեգը՝ ընդգծելով, որ Հայաստանը շատ քաղաքակիրթ եւ խոստումնալից երկիր է։ 

Հորդանանի Մշակույթի նախարարը հաղորդել է, որ շաբաթի ընթացքում Հայաստանում տեղի կունենան նկարների, ավանդական հագուստների ցուցադրություններ, կցուցադրվեն հորդանանյան  ազգային պարեր։ «Հայաստանի բնակիչները հնարավորություն կունենան ծանոթանալ Հորդանանի մշակութային կողմերին։ Մենք նաեւ ակնկալում ենք, որ դուք՝ հայերդ կգաք Հորդանան, որտեղ մենք  «Հայաստանի մշակույթի շաբաթ» կկազմակերպենք», - ժպիտով հավելել է Լանա Մահմագը։  

Հորդանանի կառավարությունը, ընդգծել է նախարարը, ջանում է ամուր հարաբերություններ զարգացնել Հայաստանի հետ։  Հայաստանի մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանի խոսքով, Լանա Մահմեգը Հայաստանում  էր 2 ամիս առաջ, հիմա վերադարձել է, նշանակում է՝ երկու երկրի միջեւ առկա են շատ լավ հարաբերություններ։  «Կարծում եմ, ես ամեն երկու ամիսը մեկ Հայաստան կայցելեմ», - կատակել է Հորդանանի մշակույթի նախարարը։

Նշենք, որ Մշակույթի շաբաթի շրջանակում Երեւանում տեղի կունենա  մոդելավորող Մարիամ Մուրադիի ստեղծած հորդանանյան ազգային հագուստի ցուցադրություն, ելույթ կունենա երիտասարդական  «Ռամտա» խումբը, կցուցադրվեն նրանց բերած ֆիլմերը, այդ թվում նաեւ՝  Վենետիկի եւ այլ փառատոների հաղթող ֆիլմեր։

Միջոցառումների կազմակերպչական մասը նախատեսված է իրականացնել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կազմով, իսկ պաշտոնական մեկնարկը կտրվի  «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ