News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի հարազատները կբողոքարկեն առաջին ատյանի դատավճիռը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը:

«Բազմիցս ասել եմ, որ Հայկի դատավճիռն անհամաչափ է, այն չի համապատասխանում Հայկի կողմից քաղաքացիական անհնազանդության արարքին, եւ դա քաղաքական հաշվեհարդար է նրա նկատմամբ»,-ասաց Արմենակ Կյուրեղյանը:

Նա նշեց, որ Վերաքննիչ դատարանից առանձնապես հույսեր չունեն, սակայն Հայկը ցանկություն է հայտնել, որ առաջին ատյանի որոշումը անպայման բողոքարկվի Վերաքննիչ, ապա նաեւ Վճռաբեկ դատարաններում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2014թ. հունիսի 12-ին` Շանթ Հարությունյանի եւ ընկերների, այսպես կոչված, «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը, դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար Հայկ Կյուրեղյանը սեպտեմբերի 15-ին դատապարտվեց  9 տարվա ազատազրկման:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Ամենաշատ