News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Եվրոպական լիբերալ դեմոկրատական եւ բարեփոխումների կուսակցությունը կոչ է արել ՀՀ իշխանություններին «անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին»:

Այս մասին նշված է Կուսակցության նախագահ Էննեմի Նեյթս-Յութերբրոքի հայտարարության մեջ, որը տեղադրած է Եվրոպական լիբերալ դեմոկրատական եւ բարեփոխումների կուսակցության պաշտոնական կայքէջում:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հայաստանը, լինելով Եվրախորհրդի անդամ երկիր, պետք է անհապաղ ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին, քանի որ խոսքի ազատությունը եւ համոզմունքների ազատությունը Եվրախորհրդի հիմնարար արժեքներից են: Քաղաքական դրդապատճառներով մարդկանց բանտում պահելը եւ նրանց արդար դատաքննության իրավունքից զրկելը հակասում է Եվրախորհրդի անդամ երկրների հիմնարար պարտականություններին եւ անկասկած կարող է խոչընդոտել Հայաստանի եւ Եվրամիության մերձեցման գործընթացը»:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր Հայոց համազգային շարժումը այս տարվա մարտից անդամակցում է Եվրոպական լիբերալ դեմոկրատական եւ բարեփոխումների կուսակցությանը: Հենց ՀՀՇ-ն էլ քաղբանտարկյալների խնդրով դիմել է Եվրոպական լիբերալ դեմոկրատական եւ բարեփոխումների կուսակցությանը:

Այս առնչությամբ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է. «Մենք գրել ենք, որ եթե դուք ցանկանում եք, որ հայ հասարակությունը հավատա եվրոպական արժեքներին եւ ժողովրդավարության արժեքներին, ապա ձեր գործունեությամբ չպետք է հայ հասարակությանը հիասթափության մատնեք: Մենք եվրոպական երկրների շարքում ենք եւ պարտավոր ենք ապրել եվրոպական երկրների արժեքներով: Այսինքն` ինչքան դա մեր խնդիրն է, նույնքան էլ եվրոպական կառույցների խնդիրն է»:

Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանում անազատության մեջ են գտնվում 14 քաղբանտարկյալներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիրակի օրը Բագրատ Սրբազանը հանդես է գալու կարևոր՝ իրավիճակ փոխող ելույթով. մեզ 100.000 մարդ է պետք. «Սրբազան պայքար»
Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի բոլորս միասին սկսենք հանրահավաքի...
Գործող վարչախումբը միացրեց իր ռեպրեսիվ մեքենան և սկսեց բռնաճնշումները շարժման մասնակիցների նկատմամբ. Չալաբյան
Այսուհետև մեր պայքարը նաև նրանց ազատության համար է, ինչպես և բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ արդարության վերականգման...
Ինչպես է դատական իշխանությունը կազմակերպում քաղաքական հետապնդումները. Արսեն Բաբայանը «թարմ օրինակ» է բերել
Ով տեղյակ չի՝ ասեմ. Այս 6 դատավորներն առավելապես չեն կատարում իշխանության քաղաքական...
«Հրապարակ». Ե՞րբ կհասնի շարժումն Ազգային ժողով
ՔՊ-ում տեղեկություններ ունեն, որ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը, ավարտելով տարբեր...
«Հրապարակ». Ի՞նչ են քննարկել Սերժ Սարգսյանն ու Բագրատ Սրբազանը. մանրամասներ
Բագրատ սրբազանը խոսել է շարժման հետագա մարտավարության վերաբերյալ իր պատկերացումների մասին, ասել...
«Հրապարակ». ՄԻՊ գրասենյակը «էթիկա» է գնել
Տուփում առկա է 72 խաղաքարտ, որտեղ պատկերված են վարվեցողության կանոնների ճիշտ եւ սխալ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ