News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Sothebys աճուրդային տունը նոյեմբերի 5-ին, Նյու յորքում աճուրդի է դնելու Պաբլո Պիկասոյի «La Gommeuse » նկարը ՝ ամերիկյան գործարար Բիլ Քոչի հավաքածուից, ուրբաթ  հայտնել  է «Ֆրանս Փրես»   գործակալությունը։

Նկարը ներկայացվելու է Լոնդոնում հոկտեմբերի 10-ից 15-ը, որից հետո այն կտեղափոխեն Նյու Յորք, որտեղ այն ցուցադրվելու է մինչեւ հոկտեմբերի 30-ը։ «La Gommeuse»-ը,  որը գնահատվում է մոտավորապես 60 միլիոն դոլար, թանգարանների հավաքածուներում չի ցուցադրվել ու ձեռք է բերվել 1984 թ. Բիլ Քոչի կողմից։

Նկարը պատկերում է կաբարեի մի մռայլադեմ մերկ երգչուհու՝ վառ գույնի շրթերով ու շագանակագույն գանգուր մազերով, որոնք նրա գունատ մաշկի հետ հետաքրքիր կոնտրաստ են կազմում։  Պիկասոն այդ նկարը ստեղծել էր 1901 թ.՝ 19 տարեկանում Փարիզ տեղափոխվելուց մեկ տարի հետո, հայտնում է  «ՌԻԱ Նովոստին»։

Վերանորոգման աշխատանքների ընթացքում նկարի հետեւի կողմում հայտնաբերվել է նկարչի ընկերոջ՝ արվեստի գործերի վաճառական Պերե Մանաշի  դիմանկարը։

Պիկասոյի  «Ալժիրցի կանայք» նկարը մայիսին վաճառվել է աճուրդում ռեկորդային 179 .365 միլիոն դոլարով՝ այդպիսով դառնալով երբեւէ աճուրդում վաճառված արվեստի ամենաթանկարժեք ստեղծագործությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ